Рубрика: Հայոց լեզվի վարժություններ

Ժխտական խոնարհում


239.Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում: Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ չի նստում։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է: Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ։
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում: Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում։
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել: Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել։
Ներս մտնողն իմ մայրն է: Ներս մտնողն իմ մայրը չէ։
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա: Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառը չի բարձրանա։

  1. Ա. և Բ. Խմբի նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ենթադրական եղանակի
    բայերի (Բ խումբ) ժխտական ձևերն ինչո՞վ են տարբերվում մյուս ժխտական ձևերից:

Ա. Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանն է:
Այդ օրվանից դարպասապահի չսափրած դեմքը թալիսման դարձավ թիմի համար:
Մարզիկները հավատում են թալիսմանների զորությանը:
Այդ մասին արդեն երեխաներն էլ գիտեն:

Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանը չի։ Այդ օրվանից դարպասապահի չսափրած դեմքը թալիսման չդարձավ թիմի համար։ Մարզիկները չեն հավատում թալիսմանների զորությանը։ Այդ մասին երեխաները չգիտեն։


Բ. Ձուկն առանց փուշ կլինի:
Մեկ ծաղկով գարուն կգա:
Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ կխրախուսվեն, իսկ հաղթողը նվեր կստանա:
Ջուրն ընկնողը անձրևից կվախենա:

Ձուկն առանց փշի չի լինի։

Մեկ ծաղկով գարուն չի գա։

Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ չեն խրախուսվի, իսկ հաղթողը նվեր չի ստանա։

Ջուրն ընկնողը անձրևից չի վախենա։

Բայերի ժխտական խոնարհումը կազմվում է չ մասնիկով (հրամայական եղանակի բայերինը՝ մի մասնիկով): Չ մասնիկն ավելանում է կա՛մ պարզ դիմավոր ձևին (չվազեց, չգրի), կա՛մ օժանդակ բային (չեմ գրում, չի վազում): Ժխտական մասնիկով օժանդակ բայը դրվում է  դերբայից առաջ (գալիս է- չի գալիս):
   Ենթադրական եղանակի ժխտական խոնարհումը կազմվում է օժանդակ բայի ժխտական ձևերով և ժխտական դերբայով (չգրեմ – չեմ գրի):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s